Լրահոս 24/7
22.11.2023

Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան տնտեսական համագործակցության հարցեր

Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան տնտեսական համագործակցության հարցեր

Աստանայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը նոյեմբերի 20-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարար Արման Շակկալիևը։ Այս մասին տեղեկացրին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից:

Կայացած հանդիպման ընթացքում «Հայաստան-Ղազախստան» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Ղազախստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող ջանքերը՝ միտված տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացմանն ու Ղազախստանի տարանցիկ ներուժի ավելացմանը։

Հանդիպմանն ընդգծվել է Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն, ինչպես նաև փոխադարձ մատակարարումների օպտիմալ ուղիների մշակմանը միտված համատեղ ջանքերի կարևորությունը։

Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտի հիմնական դրույթները։

Անդրադառնալով երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հարցին՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի կողմից կարևորվել է գործնական քայլերի համաձայնեցման ակտիվացումը, որոնք հնարավորություն կընձեռեն փոխադարձ առևտրում ընդլայնել վերջինիս ծավալն ու տեսականին։

Նոյեմբերի 21-ին Ազգային ժողովի պատվիրակությունը ծանոթացել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի (ԱՄՖԿ) գործունեության հետ, որն առաջարկում է թե՛ տարածաշրջանային միջազգային ֆինանսական կենտրոնների հաջողակ փորձառությունն ու տեխնոլոգիաներն, այնպես էլ՝ ԱՄՖԿ դատարանի և Վճռաբեկ դատարանի միջոցով, ներդրումների ներգրավման ու պաշտպանության համար տրամադրում է համապարփակ իրավական ռեժիմ։

Լրահոս
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան