Կառավարության նիստին այսօր ներկա են ՄԻՊ-ին առընթեր Երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները, որոնք երեխաներ են։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կապակցությամբ տեղեկացրել է.
«Խորհուրդը ձևավորված է երեխաներից: Նրանք այսօր լիարժեք մասնակցություն կունենան մեր նիստին և յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ կարող են հարցեր տալ և ելույթներ ունենալ»: