Վերականգնվել է Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի հայտնի շենքի նկատմամբ Հայաստանի սեփականության իրավունքը։
Կառավարության որոշմամբ այն ամրացվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագա օգտագործման համար։
«Այն ժամանակին մասնավորեցված է եղել, և ինչպես իրավապահ մարմիններն են պարզել, ապօրինի կերպով է մասնավորեցված եղել։ Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում այն վերադարձվել է պետությանը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։