Լրահոս 24/7

Կան պրոցեսներ, բայց, մեծ հաշվով, չկան արդյունքներ. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապօրինի գույքի վերադարձման գործընթացին․

«Ուզում եմ իմ խորը մտահոգությունը հայտնել։ Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության ընթացքում մենք երկու կարևոր արձանագրում ենք արել՝ վենդետաների ժանրին չենք դիմելու, սեփականության վերաբաշխում թույլ չենք տալու հակառակ տրամաբանությամբ։ Նաև ուզում եմ արձանագրել՝ բոլոր ջանքերը գործադրել ենք, սկզբունքային է եղել, որ պրոցեսները լինեն դե յուրե հիմնավորված, օրենքի դաշտում։

Այս ընթացքում շատ մեծ աշխատանք ենք կատարել, էական բարեփոխումներ ենք մտցրել դատաիրավական համակարգում, այդ թվում, հիշեցնեմ, հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը, քննչական կոմիտեի աշխատավարձերի բարձրացումը, դատախազության համակարգում աշխատավարձերի բարձրացումը, դատավորների աշխատավարձերի բարձրացումը, նոր դատական կարողությունների ձևավորումը, այդ թվում՝ հակակոռուպցիոն։

Երբ փորձում ենք վերլուծել, տեսնում ենք՝ կան պրոցեսներ, բայց, մեծ հաշվով, չկան արդյունքներ։ Շատ հայտնի կոռուպցիոն գործեր կան, որոնք գտնվում են դատական գործընթացներում, ու տպավորություն ունեմ՝ դրանք կարող են 25 տարի տևել։ Սա մեծ պրոբլեմ է»,- ասել է նա։

Ըստ նրա՝ անհասկանալի է, թե ինչքան կարող են դատական գործերն այդքան ձգձգվել։

Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

5 hours ago

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

5 hours ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

6 hours ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

6 hours ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

7 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

7 hours ago