Լրահոս 24/7

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Մինսկում անցկացվող ՀԱՊԿ ղեկավարների նիստից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և և կհանձնի ՀԱՊԿ նիստում ստորագրված որոշումները։ Դրանք նախատեսված են որ պետք է հաստատվեն ՀՀ կողմից։ Այդ մասին հայտարարել է, Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Օլեյնիկը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի է ունենում այսօր՝ Մինսկում, որին չի մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկել ենք այս հարցերն ու որոշումների կայացման մեխանիզմները։

Բոլոր որոշումները, որոնք այսօր կկայացվեն, միանգամայն օրինական են։ Կազմակերպության կանոններին և ընթացակարգին համապատասխան՝ որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ։

Մենք պայմանավորվել ենք, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և, բնականաբար, բոլոր որոշումները, որոնք այստեղ վերջնական տեսքի են բերվել համաձայնեցման հանձնաժողովի շրջանակներում, կփոխանցենք մեր հայ գործընկերներին, և մենք հույս ունենք, որ կմիանան դրանց»,- ասել է Օլեյնիկը։

Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

14 hours ago

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

14 hours ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

15 hours ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

15 hours ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

15 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

16 hours ago