Բելառուսի Անկախության պալատում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը․ հայտնում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիսությունների սրահում հանդիպել է գագաթնաժողովին ժամանած երկրների ղեկավարների հետ։
Խոսքը Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահների մասին է։ Միասին լուսանկարվելուց հետո երկրների ղեկավարները՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ, կանցկացնեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստ։