Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդն այցելել է Հայաստանում գտնվող աշխարհի ամենամեծ եզդիական տաճար։
Տեղեկությունը հայտնում է Իրաքի նախագահի մամուլի ծառայությունը։
Ռաշիդին ուղեկցել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարն է:
«Իրաքը հպարտ է, որ իր պատմության և մշակույթի մաս են կազմում եզդիներն ու հայերը։
Եզդիները ենթարկվել են ցեղասպանության, որը 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության շարունակությունն էր»,-ասել է նա։