Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Բաքու:
Վրաստանի վարչապետի գրասենյակի տեղեկատվության համաձայն՝ Ղարիբաշվիլին՝ որպես պատվավոր հյուր, կմասնակցի Բաքվում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հատուկ ծրագրի 25-ամյակին նվիրված տնտեսական համաժողովին:
Այս տարի այն նախագահում է Ադրբեջանը:
Համաժողովի շրջանակում Բաքու են ժամանել նաև Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները։
Այցի շրջանակում նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Ղարիբաշվիլու հետ:
Ալիևը հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Հունգարիայի վարչապետը երախտագիտություն է հայտնել՝ գագաթնաժողովին որպես պատվավոր հյուր մասնակցելու հրավերի համար։
Նա հունգար ժողովրդի բարեմաղթանքներն ու շնորհավորանքներն է փոխանցել Ալիևին։














