Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանում է ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների հարցերին: Վարչապետին ուղղված է եղել շուրջ 500 հարց:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին․
«Չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է երեք սկզբունքի հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց նաև չենք կարող վստահ ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունն այդ երեք սկզբունքին։
Անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այս հարցերն ու նրբությունները պարզաբանել»,- ասել է նա։
Ըստ վարչապետի՝ «մինչև այսօր իրար հանդեպ վստահություն չունեն ոչ մի կողմում»։














