Լրահոս 24/7
24.11.2023

ԵՄ հետ ՀՀ գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա. Միրզոյանը՝ ԵՄ դեսպանին

Նոյեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցեր:

Գոհունակությամբ նշվել է բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների կողմից ակտիվ ներգրավվածության և տարբեր ուղղություններով ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման ուղղությամբ թիրախային, գործուն քայլեր իրականացնելու պատրաստակամությունը:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև այլ առանցքային բնագավառներում արձանագրված ձեռքբերումների և առկա հեռանկարների շուրջ:

Երկուստեք արժևորվել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը, ընդգծվել է հետագա ակնկալվող դինամիկան:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ԵՄ հետ ՀՀ գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, և դրա հետագա հարստացումը միտված է ՀՀ քաղաքացիների, հասարակության համար էական, շոշափելի արդյունքների ապահովմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և տարածաշրջանում հարատև կայունության հաստատման տեսլականին, դրա իրականացմանը միտված, այդ թվում՝ ԵՄ ներգրավվածությամբ և աջակցությամբ տարածաշրջանային ծրագրերին:

Լրահոս
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16

Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32

Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58

Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50

Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06

Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51

Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25

ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06

Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53

Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29

Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14

Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13

Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50