Նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև։
Բելառուսի ԱԳ նախարարը նախարար Միրզոյանին տեղեկացրել է Մինսկում անցկացված ՀԱՊԿ միջոցառումների արդյունքների և ընդունված որոշումների մասին։
Քննարկվել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը և երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր։
Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում։
Հիշեցնենք՝ հայ պաշտոնյաները չեն մասնակցել այս օրերին ընթացող ՀԱՊԿ և ոչ մի միջոցառման։














