Լրահոս 24/7
25.11.2023

Անի Կարապետյանը զանգվածային անկարգություններ կատարելուն հրահրող կոչեր է հնչեցրել․ ՔԿ

Անի Կարապետյանը զանգվածային անկարգություններ կատարելուն հրահրող կոչեր է հնչեցրել․ ՔԿ

Ավարտվել է Ա․Կարապետյանի կողմից հաղորդակցության առցանց հարթակների օգտագործմամբ, զանգվածային անկարգություններ կատարելուն, ինչպես նաև ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ  քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած հավաքի առկայության պայմաններում,  Ա. Կարապետյանը, քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անձի՝ ՀՀ վարչապետի նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելու ուղղակի դիտավորությամբ, իրեն պատկանող և իր կողմից կառավարվող «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Ani Karapetyan» անունով էջում, բոլորին հասանելի եղանակով կատարել է զանգվածային անկարգություններ կատարելուն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված կոչեր պարունակող գրառումներ, մասնավորապես՝ ««Առավոտյան Երևանի գլխավոր փողոցները հարկավոր է կաթվածահար անել: Տարբերակ՝ գիշերը պահեստավորեք մեքենաների անիվներ և դրանք վաղը կրակի տվեք կենտրոնական փողոցներում: Ստեղծեք կոլապս, պարալիզել փողոցները: Արցախը չի ընկնելու, գործողություն և միայն գործողություն: Պետք է վերցնել կառավարության շենքը և ևս մի քանի պետական նշանակության ունեցող շենքեր, որից հետո իմանալ սատկած Նիկոլը որտեղ գալ սատկացնել նրան: Ոչ մի տուն գնալ, միայն փողոց, փողոց, փողոց»։ 

Հաշվի առնելով նշված ժամանակաշրջանում հասարակության մոտ առկա գերլարված, հուզական վիճակը՝  Ա․ Կարապետյանի  հնչեցրած կոչերն ունակ են եղել ազդել  իր լսարանի՝  հետևորդների վրա: 

Նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան