ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է իրենից ապօրինի գույք բռնագանձելու՝ դատախազության դիմումին։
«Այսօր տեղը չի, դրա ժամանակը չի»,– ասել է Ծառուկյանը՝ ապօրինի գույք ունենալու հարցին ի պատասխան։
Հիշեցնենք՝ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 213 միլիոն դոլար և բաժնեմասեր մոտ 40 ընկերություններում։