Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ վաղը՝ նոյեմբերի 30-ին, տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի հերթական հանդիպումը։
Հանդիպմանը Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ Ադրբեջանը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Հանդիպումը տեղի կունենա Իջևանի շրջանի և Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանագլխին։














