ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ-Պետերբուրգ սպասվող այցին և Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցին։
Պեսկովն ասել է, որ Փաշինյանի հետ հեռախոսազրույց Պուտինի ծրագրերում դեռ չկա, և հավելել, որ Փաշինյանին սպասում են դեկտեմբերի վերջին Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին․
«Դա զրուցելու հիանալի առիթ կլինի»։














