Լրահոս 24/7

Խախտումները երևում են, բայց էլի չեն զբաղվում. Թորոսյան

«2023թ. հունվարի առաջին տասնօրյակում մի շարք ահասարսուռ վթարներ եղան Հայաստանի ճանապարհներին, ընդհուպ՝ երեխաների զոհերով, այրվող մեքենաներով»,- հիշեցրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկմանը։

Նրա խոսքով՝ երբ վիճակագրությունն է նայել, արձանագրել է՝ 100 հազար բնակչի մասով 12 զոհ է տարեկան.

«Մենք շատ վատ վիճակում ենք այդ առումով»,- նկատել է նա։

Ըստ Թորոսյանի՝ ինքը մտածել է, թե ինչ մասսայական խախտումներ կան, որ կարելի է վերացնել, և դա էլ իր հերթին կարող է տարիների ընթացքում դրական փոփոխությունների բերել։

Ըստ նրա՝ առաջինը մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հարցն է եղել, երկրորդը՝ ամրագոտիները.

«Դիմային ու կողային ապակիները երբ մուգ էին, չէր երևում՝ վարորդները ամրագոտի կապե՞լ են, թե՞ չէ։ Դրա համար ասացի՝ քայլ առ քայլ լուծենք, որ հետո ևս մի երեք բան կերևա՝ ամրագոտին, հեռախոսով խոսելն ու ծխելը ղեկին։ Երեքն էլ արգելված են, բայց քանի որ չի երևում, դրանով չեն զբաղվում։ Հիմա երևում է, բայց էլի չեն զբաղվում»,- ասել է նա։

Թորոսյանն ասել է, որ պարեկային ծառայությունը, բացի արտաքին փոփոխությունից, պետք է նաև նոր բովանդակություն ստանա.

«Պետք է բովանդակային փոփոխություններ բերել ճանապարհներին, որովհետև ձևի համար փոփոխությունները որևէ մեկին պետք չեն։ ՄԵզ պետք են բովանդակային փոփոխություններ»։

Պատգամավորը շեշտել է՝ զանգվածային խախտումներ են կատարվում՝ 10-ից 9–ը ամրակապված չէ․

«Ես ամաչում եմ, որ օտարերկրացիներ են գալիս Հայաստան, ասում են՝ շատ լավն եք, հյուրասեր, տեսարժան վայրեր ունեք, բայց փողոցն անցնելուց մտածում ենք՝ վերջին անգամն ենք անցնում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ նույնը նաև տաքսիների հետ կապված է ասվում։

Թիվ 1

Recent Posts

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…

54 seconds ago

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…

19 minutes ago

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

39 minutes ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

47 minutes ago

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

18 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

19 hours ago