Լրահոս 24/7
02.12.2023

ԱԳՆ-ն ամփոփել է Ա. Միրզոյանի մասնակցությունը ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովին

ԱԳՆ-ն ամփոփել է Ա. Միրզոյանի մասնակցությունը ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովին

ԱԳՆ-ն ամփոփել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը։ Արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշված է.

«Նախարար Միրզոյանը համաժողովին հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով այն մարտահրավերները, որոնց բախվում են ԵԱՀԿ-ն և նրա պատասխանատվության տարածքում գտնվող երկրները, այդ թվում նաև Հարավային Կովկասում. աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է միանշանակ դատապարտվի և չպետք է հանդուրժվի, այլապես այն անպատժելիության զգացում է առաջացնում՝ սովորական երևույթ դառնալով աշխարհի այլ մասերում։

Նախարար Միրզոյանն ունեցել է ավելի քան քսան հանդիպում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ երկրների ԱԳ նախարարների հետ, այդ թվում՝

ԵԱՀԿ գործող նախագահի, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարի, ինչպես նաև 2024 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Մալթայի արտաքին գործերի նախարարի հետ.

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի, ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցչի, ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԵՄ անդամ երկրներից Ֆրանսիայի, Շվեդիայի, Դանիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Ռումինիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ՌԴ, Անդորրայի, Լիխտենշտայնի, Չեռնոգորիայի ԱԳ նախարարի հետ։ Տեղի է ունեցել նաև ԱԳ փոխնախարարի հանդիպումը Կանադայի գործընկերոջ հետ։

Բոլոր հանդիպումների ժամանակ ներկայացվել են այն մարտահրավերները, որոնց բախվում է ՀՀ-ն, ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքները, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ուղղված ՀՀ տեսլականն ու ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքները»։

Լրահոս
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան