Ալավերդի համայնքի ավագանին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
Առավոտյան լարված իրավիճակ էր ստեղծվել Ալավերդու ավագանու նիստին:
Քննարկվում էր համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախագիծը։
Դավիթ Ղումաշյանը Շնողի նախկին համայնքապետն էր։














