2023-12-05
ՀՀ-ի և Թուրքիայի սահմանի բացումը ևս վճռորոշ կարևորություն ունի. Սաֆարյան
«Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը ևս վճռորոշ կարևորություն ունի»,- այս մասին այսօր ասաց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի ժամանակ։
«Մենք համագործակցում և համաձայնության ենք եկել՝ բացելու սահմանը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար։ Հուսով ենք՝ մոտ ապագայում այս շոշափելի քայլը կյանքի կկոչվի»,- ասաց Սաֆարյանը։
Նմանատիպ Նյութեր