Թուրքմենստանը կարող է իր գազը Թուրքիա մատակարարել Իրանի տարածքով։ Սա են քննարկել Աշխաբադում կայացած թուրքմենա-թուրքական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի մասնակիցները։
Կողմերը քննարկել են թուրքմենական բնական գազը թուրքական շուկա մատակարարելու հնարավորությունները։ Այս համատեքստում նրանք ընդգծել են Թուրքմենստանից Իրանի տարածքով Թուրքիա գազի մատակարարման նախագծի արդիականությունը։














