Լրահոս 24/7
07.12.2023

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ ընկերությունների քանակը կրկնապատկվել է

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ ընկերությունների քանակը կրկնապատկվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Զեկույցներով հանդես են եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի տեղակալները: Զեկուցվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների քանակը 2022 թվականի համեմատ այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով կրկնապատկվել է: Ոլորտի աշխատակիցների թիվն աճել է 30 տոկոսով: Նախորդ տարվա ընթացքում արտահանվել է ընկերությունների արտադրանքի 82 տոկոսը, իսկ այս տարի այդ թիվը հասել է 92 տոկոսի:

Ներկայացվել է ՀՀ տարածքում «Բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի» 2022-2024թթ. ներդրման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացիկ վիճակը: Ըստ նախատեսված պլանի՝ 2023թ. ամբողջությամբ ներկրվել են համակարգի 5 ստացիոնար սպասարկվող և 5 շարժական կայանների համար պահանջվող հիմնական տեխնիկական միջոցները: Ներկայում կառուցվել և շահագործման են հանձնվել ստացիոնար սպասարկվող կայանները, ավարտական փուլում են գտնվում շարժական կայանների հավաքման աշխատանքները, որոնք կավարտվեն 2024թ. 1-ին եռամսյակում: Ընդգծվել է, որ համակարգի ներդրումից հետո մշտադիտարկման արդյունքում եթերի բոլոր տեսակի խափանումներին ԲՏԱ նախարարությունը կարձագանքի:

Անդրադառնալով հանրապետությունում լայնաշերտ ինտերնետ կապի ներդրմանը՝ պատասխանատուները նշել են, որ մինչև 2026 թվականը բնակավայրերի 80 տոկոսում կապահովվի լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիություն:

Վարչապետին ներկայացվել են տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված կատարված աշխատանքները: Ըստ նախատեսված պլանի՝ 2023 թվականին ՀՀ-ում ստեղծվել է արբանյակի կառավարման կենտրոնը, կենտրոնի օպերատորները վերապատրաստումներ են անցել արտերկրում։ Ընդունիչ կայանի սարքավորումները ներկրվել են ՀՀ և կատարվել են տեղադրման նախապատրաստական աշխատանքները։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի 2-րդ արբանյակի արձակման ծրագրին, որը ՀՀ տիեզերական գործունեության ոլորտի ռազմավարության բաղկացուցիչ մաս է։ Ռազմավարության նախագիծը լրամշակվելուց հետո կներկայացվի Կառավարության հաստատմանը:

Ներկայացվել է ԲՏԱ էկոհամակարգի կարողությունների զարգացմանն ուղղված գործունեությունը՝ ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը, պետության կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրերի արդյունքները։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրին, որով ֆինանսավորվում և ռեսուրսներ են տրամադրվում սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ առևտրայնացնելու իրենց գաղափարները։ 2023թ. ծրագրի «Գաղափարի փուլ» բաղադրիչով հաղթող է ճանաչվել 9 կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվել է մինչև 5 մլն դրամ, իսկ «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով՝ 17 կազմակերպություն, յուրաքանչյուրին տրամադրվել է մինչև 10 մլն դրամ:

Մեկ այլ՝ «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրն աջակցում է սփյուռքի մեր հայրենակիցների մասնագիտական հայրենադարձությանը՝ պայմաններ ստեղծելով նրանց գիտական և մասնագիտական ներուժը ներդնելու Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։

Հայկական բարձր տեխնոլոգիական ներուժի ու արտադրանքի ճանաչելիության և հեղինակության բարձրացման, ոլորտային ընկերությունների արտադրանքի առաջխաղացման նպատակով նախարարության աջակցությամբ հայկական ոլորտային ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են արտերկրում կայացած 4 և ՀՀ-ում կազմակերպված 2 միջազգային ցուցահանդեսների:

Ըստ «Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքս» նոր զեկույցի տվյալների՝ Հայաստանը 2023թ. բարելավել է դիրքերը 3 հորիզոնականով՝ զբաղեցնելով 57-րդ տեղն աշխարհում՝ տարածաշրջանում մնալով առաջատարը:

Անդրադառնալով ոլորտին տրամադրվող պետական աջակցության ծրագրերին, ներկայացվել է «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը, որով հարկային արտոնություն է տրամադրվում սկսնակ կազմակերպություններին: 2023թ. միայն արտոնության հավաստագիր է ստացել 1633 կազմակերպություն և անհատ ձեռնարկատերեր: Ընդհանուր առմամբ՝ օրենքի գործունեության ընթացքում արտոնությունից օգտվել են 4133 կազմակերպություն և անհատ ձեռնարկատերեր։

Լրահոս
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան