Լրահոս 24/7

ՀՀ-ն խաղաղության պայմանագիրը կստորագրի, երբ վստահ լինի, որ դա ի շահ ՀՀ-ի է լինելու

Խաղաղության պայմանագրի ստորագրումը մենք միշտ մոտ ժամկետում հավանական ենք համարում, քանի որ կառուցողական ենք տրամադրված դրան, բայց պետք է սկզբունքներին հավատարմություն հայտնվի, և փաստաթուղթը ունենա այն տեսքը, որը հնարավոր կլինի Հայաստանի համար ստորագրել, և որին Ադրբեջանն իր համաձայնությունը կտա: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Հայաստանի Հանրապետությունը խաղաղության պայմանագիրը կստորագրի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ դա ի շահ Հայաստանի է լինելու և ի շահ տարածաշրջանային խաղաղության և կայունության: Տարածքային ամբողջականության սկզբունքը առանցքային է, և Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը պետք է վերահաստատի իր հանձնառությունը տարածքային ամբողջականության ճանաչման»,- ասաց Սարգիս Խանդանյանը:

Նա նշեց, որ երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության ընդունումը դրականորեն կարող է ազդել բանակցությունների վրա:

«Ինչ-որ դրական բառապաշար կա հայտարարության տեքստի մեջ, ինչը կարող է նպաստել հետագա բանակցությունների ավելի սահուն ընթացքին»,- նշեց Խանդանյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ վերջինս պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների, և թե դա ինչպես կարող է ազդել բանակցային գործընթացի վրա, ասաց.

«Ես հույս ունեմ, որ դա գործընթացը չի ձգձգի, չի լինի հերթական պատրվակը Ադրբեջանի համար բանակցություններին չմասնակցելու. թե ի՛նչ ներքաղաքական պատճառներ ունի, չեմ կարող պատասխանել, ինձ համար դա եղել է անսպասելի լուր: Պետք է սպասենք ու հասկանանք, թե ո՛րն էր այս որոշման պատճառը»:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

5 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

7 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

7 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

8 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

8 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

8 hours ago