Լրահոս 24/7
10.12.2023

Հանդիպել են Հայաստանի և Արգենտինայի նախագահները

Հանդիպել են Հայաստանի և Արգենտինայի նախագահները

Աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի ընտրված նախագահ Խավիեր Միլեյի հետ։

Դեկտեմբերի 10-ին կայանալիք երդմանակալության հանդիսավոր արարողությունից առաջ, Խավիեր Միլեյի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումն առաջինն է Արգենտինայի ընտրված նախագահի հանդիպումների շարքում։

Ողջունելով նախագահ Խաչատուրյանին Խավիեր Միլեյը շնորհակալություն է հայտնել իր երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերն ընդունելու համար։

«Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ, ես եղել եմ Հայաստանում և ծանոթ եմ Հայաստանին, վստահ եմ, որ մենք ավելի կխորացնենք ու սերտացնենք մեր հարաբերությունները»,- նշել է Արգենտինայի ընտրված նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Խավիեր Միլեյին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի կապակցությամբ, վստահ եմ, որ ամեն ինչ անելու ենք հայ-արգենտինական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, ցանկանում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել Արգենտինայի բարձրագույն ղեկավարությանն այն աջակցության համար, որը վերջին տարիներին ցուցաբերվում է Հայաստանին, մենք միշտ զգում ենք Արգենտինայի ներկայությունը մեր երկրում»,- ասել է նախագահը։

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը Խավիեր Միլեյին իր և ՀՀ վարչապետի անունից հրավիրել է Հայաստան, ինչին ի պատասխան Արգենտինայի ընտրված նախագահը նշել է, որ սիրով կայցելի Երևան հնարավորության դեպքում և այդ կերպ առավել նպաստելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու ներդրումային ծրագրերի խթանումը։

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են պետական կառավարման համակարգում շարունակական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին ընգծվել է Հայաստանի և Արգենտինայի միջև արդյունավետ համագործակցության խթանման կարևորությունը։

Լրահոս
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա