Այսօր աղոթքից հետո Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն իր ուրախությունն է հայտնել հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման կապակցությամբ։
«Ես մեծ հույսով եմ նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման այս դրական նշանին», – ասել է Հռոմի պապը:
Պապը կոչ է արել երկու երկրներին և նրանց առաջնորդներին որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել։