Եվրոպական միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն Բրյուսելում հարցազրույց է տվել «Արմենպրես»-ի թղթակցին՝ խոսելով ԵՄ-Հայաստան հարաբերություններից, հնարավոր օգնությունից և ԵՄ գործունեության ու աջակցության հեռանկարներից։
Ստանոն, մասնավորապես, հայտնել է.
«Դա կարող է լինել դաշտային հիվանդանոց, պաշտպանական սարքավորումներ, բայց կարող է նաև մեծացնել կիբեր–հարձակումների, ապատեղեկատվության դեմ պայքարելու կարողությունները։
Սպեկտրը շատ լայն է, և անդամ պետությունները պետք է որոշում կայացնեն, թե, ի վերջո, ԵՄ-ն ինչ պետք է անի՝ արտացոլելով այն, ինչը Հայաստանը սահմանում է որպես ամենահրատապ կարիքներ», – ասել է Ստանոն։














