Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին այցելել են արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Այցի ընթացքում քննարկվել են զորքի հիմնական կարիքները, որոնց բավարարումն անհրաժեշտ է թշնամու արդյունավետ ոչնչացման համար: Ինչպես տեղեկացրել են գերատեսչությունում, Ումերովը նշել է, որ, բացի ռազմաճակատի ապահովումից եւ զորքերի հիմնական պահանջմունքներից, այցի ընթացքում քննարկել են նորակոչիկների պատրաստման և շփման գծի ողջ երկայնքով ամրությունների ուժեղացման հարցերը: