Հասարակություն

Հավելյալ շուրջ 1.5 մլրդ դրամ ֆինանսավորում` Ալավերդի համայնքին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«2024թ. Ալավերդի համայնքը կստանա հավելյալ 608 մլն դրամ դոտացիա (նախորդ տարվա 1 մլրդ 323 մլն-ի փոխարեն` 1 մլրդ 931 մլն դրամ)։ Հնարավոր շահարկումները բացառելու համար նշեմ, որ Ազգային Ժողովի` ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելուց հետո ՀՀ 71 համայնքից ավելացել է 70-ի (բացառությամբ Երևանի) դոտացիոն ֆոնդը։ Նշված հավելյալ 608 մլն դրամով համայնքը կառավարության հետ կիրականացնի նվազագույնը 1.3 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր։

Եվս 200 մլն դրամ համայնքը կստանա ռոյալթիների մասհանումներից։ ԱԺ` համապատասխան կարգավորում ընդունելուց հետո ռոյալթիներից մասհանումներ ստանում են բոլոր այն համայնքները, որտեղ գործում են հանքարդյունաբերական ձեռնարկություններ։

Այսպիսով` միայն դոտացիայի ավելացված մասի և ռոյալթիների մասհանումներից ստացված միջոցներով Ալավերդի համայնքը 2024-ին շուրջ 1.5 մլրդ դրամի հավելյալ ծրագրեր կիրականացնի` չհաշված այն միջոցները, որը կար բյուջեում»։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

6 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

9 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

10 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

10 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

10 hours ago