Լրահոս 24/7

Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կարող են կապվել նաև հյուսիսային ուղով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը խոսել է «Խաղաղության խաչմերուկի» մասին։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիներով․

«Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները կապում է Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։Կարծում ենք՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի և արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղով»,- ասել է նա։

Փաշինյանը շեշտել է, որ այս պատրաստակամությունը Հայաստանը հայտնել է պաշտոնապես։

Նա անդրադարձել է նաև ավտոճանապարհներին՝ ընդգծելով, որ դրանք կարող են ունենալ և հյուսիսային, և միջին, և հարավային ուղիներ․

«Հայաստանը «Խաղաղության խաչմերուկի» միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք առանցքներով»,-ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Ուկրաինացիները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…

3 minutes ago

Տրամաբանորեն, համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…

10 minutes ago

ՄՊՀ-ն շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է…

21 minutes ago

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

14 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

16 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

16 hours ago