Լրահոս 24/7
14.12.2023

Եվրասիական զարգացման բանկը ծրագրում է ՀՀ-ում մի շարք ծրագրերի մասնակցել

Եվրասիական զարգացման բանկը ծրագրում է ՀՀ-ում մի շարք ծրագրերի մասնակցել

Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) 2024-ին նախատեսում է Հայաստանում մասնակցել մի շարք նախագծերի: Այդ մասին Ալմաթիում դեկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԶԲ-ի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:

Վերջինս թվարկել է նախագծերը՝ Երևանում մետրոյի նոր կայարանի, Առևտրի համաշխարհային կենտրոնի, Գյումրիում տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի կառուցում, ինչպես նաև մի շարք էներգետիկ և արդյունաբերական նախագծերի իրականացում։

Նրա խոսքով, որպեսզի մեկ տարվա ընթացքում երեք-չորս ծրագիր հաջողվի իրականացնել, պետք է ունենալ 10-15 նախագծերի փաթեթ․ «Դա արդեն ձևավորված է:

Խոսքը էներգետիկ ոլորտի, վերականգնվող էներգիայի մասին է»,- ասել է նա ու հավելել, որ այժմ քննարկվում է հայկական մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, քանի որ ԵԶԲ-ն ցանկանում է «ակտիվորեն մասնակցել Երևանի քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը»։

«Մենք հետաքրքրված ենք նաև մի շարք արդյունաբերական նախագծերով»,- ասել է Պոդգուզովը։

ԵԶԲ ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլինն էլ նշել է, որ հաջորդ տարի բանկը դիտարկում է «Հարավկովկասյան երկաթուղու» հետ համատեղ Գյումրիում տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի նախագիծը և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը․ «Սա քաղաքի համար կարևոր նախագիծ է, սակայն փաստաթղթերի պատրաստման համար լուրջ աշխատանք է պահանջվում, ինչի համար մենք պատրաստ ենք ֆինանսական միջոցներ հատկացնել։ Մենք սա քննարկում ենք։

Մենք դիտարկում ենք մեր պորտֆելի համար շրջադարձային նախագիծ՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցումը Երևանի կենտրոնում։ Սա մեգանախագիծ է քաղաքի համար, և մեր մասնակցությունն այս նախագծին կարևոր է»,- ասել է Իլինը։

Ավելի վաղ ԵԶԲ-ի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը հայտնել էր, որ բանկը 2024-ին նախատեսում է մասնակից երկրներում ֆինանսավորել առնվազն 30 նախագիծ՝ մոտ 2,3 միլիարդ դոլար արժողությամբ։

Լրահոս
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա