Հասարակություն

Ալիևն ինձ ասաց՝ Ղարաբաղում ոչ ոքի ձեռք չենք տա. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 14-ին ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 19-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը պատմել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից ժամանակին կարելի էր խուսափել:

«Ես այն ժամանակ հայտնվեցի Ալիևի (Իլհամ Ալիևի) և Սարգսյանի (Սերժ Սարգսյանի) հետ և հրապարակային առաջարկ արեցի. «Տղերք, պետք է որոշենք, թե այսօր ինչ կարելի է անել, ինչի կարելի է գնալ։ Այն ժամանակ Ալիևն ասում էր՝ ահա, հինգ միլիարդ հատկացնում ենք Հայաստանի վերականգնմանը, բնակեցնում ենք մեր հինգ շրջանները և այլն։ Ես Սարգսյանին ասում եմ՝ եկեք այդ ճանապարհով գնանք։ Եթե գնայինք, այդ պատերազմը սանձազերծելու առիթ անգամ չէր լինի։ Ամեն ինչի մասին կպայմանավորվեին։ Ինչու այն ժամանակ չարեցին։ Չեն արել՝ ստացել են։ Ի՞նչ է, ավելի լա՞վ է դարձել Հայաստանին։ Ո՛չ, Ադրբեջանի համար էլ հեշտ չէ։ Իլհամն այս առումով խելացի մարդ է։ Նրա հետ Դուբայում շփվել ենք, նաև Ղարաբաղում գտնվող մարդկանց մասին ենք խոսել։ Ասում է՝ ոչ մեկին չենք դիպչի։ Մենք, ընդհակառակը, այնպես կանենք, որ բոլորը հասկանան, որ մենք քաղաքակիրթ երկիր ենք։ Մենք կօգնենք սոցիալ-կենցաղային մակարդակում։ Իշխանությունն այնտեղ (Ադրբեջանում) ուժեղ է, նրանք կարող են դա անել՝ և՛ աջակցել, և՛ օգնել», – ասել է Լուկաշենկոն։

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

11 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

14 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

15 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

15 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

15 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

15 hours ago