Լրահոս 24/7
15.12.2023

Առաջիկայում Ուրուգվայը Հայաստանում դեսպանատուն կբացի

Առաջիկայում Ուրուգվայը Հայաստանում դեսպանատուն կբացի

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Բեատրիս Արխիմոնի հետ:

Սենատի նախագահը ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհակալություն է հայտնել այցելության համար և շեշտել, որ ուրախ է Հայաստանի նախագահին ընդունել Ուրուգվայի Սենատում, որն իրենք անվանում են նաև «Ժողովրդավարության տուն», քանի որ Ուրուգվայի համար ժողովրդավարությունն անհամեմատելի արժեք է և երկրում Հանրապետության հաստատումից հետո խորհրդարանական բոլոր կուսակցությունները եղել են իշխանություն:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ինչպես Ուրուգվայի, այնպես էլ Հայաստանի համար, ժողովրդավարությունը բարձրագույն արժեք է:

Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ անկախացումից հետո Հայաստանը որդեգրեց հենց ժողովրդավարական ուղիով զարգացման սկզբունքներ և թեպետ անցած շուրջ 3 տասնամյակի ընթացքում ժողովրդավարացման գործընթացները մեր երկրում տարբեր փորձություններ են հաղթահարել, այնուամենայնիվ վերջին տարիներին Հայաստանը անշեղորեն առաջնորդվում է ժողովրդավարական արժեքներով և ժողովրդավարական ինստիտուտների կայացման դիրքորոշմամբ:

Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանի պետական կառավարման համակարգում, շատ մեծ է խորհրդարանի դերը, քանի որ մեր երկիրը 2018 թվականից անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը, ի դեմս Սենատի նախագահի՝ շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի ժողովրդին և պետությանը Ցեղասպանությունն առաջինը ճանաչելու, ինչպես նաև վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դեմ ծառացած մարտահրավերների նկատմամբ հստակ և արդարացի դիրքորոշում ունենալու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ուրուգվայական ոլորտային համագործակցության խթանման հնարավորությունները, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, կրթության և այլ բնագավառներում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է նաև հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողություններին և զարգացումներին:

Նախագահը վերահաստատել է հարևանների հետ բարիդրացիական և առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հստակ դիրքորոշումը:

Հանդիպմանը երկուստեք դրական է գնահատվել առաջիկայում Ուրուգվայում Հայաստանի դեսպանատան բացումը, ինչը կնպաստի տարբեր մակարդակներում երկու երկրների փոխգործակցության ակտիվացմանը:

Այս համատեքստում ընդգծվել է նաև բարձր մակարդակի քաղաքական փոխայցելությունների իրականացման և խորհրդարանական դիվանագիտության խթանման ուղղությամբ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը:

Լրահոս
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան