Լրահոս 24/7
15.12.2023

Վիետնամի Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել

Վիետնամի Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել

Դեկտեմբերի 8-ին Հոշիմին քաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես տեղեկացնում են Վիետնամում ՀՀ դեսպանությունից՝ Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացումը նշանակալից իրադարձություն է, ինչը վկայում է երկու ժողովուրդների ու պետությունների միջև մշտապես ամրապնդվող, հարատև հարաբերությունների մասին և հետագա զարգացման միտումների մասին։

«Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը և տիկին Վալյա Կաժոյանը (Valia Gokoyan Kazhoyan), Վիետնամի արտաքին գործերի նախարարության Հոշիմին քաղաքի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Չան Ֆուոկ Անը, Հոշիմին քաղաքում նորանշանակ ՀՀ պատվավոր հյուպատոս Գրեգորի Օհաննեսյանը, ինչպես նաև Հոշիմին քաղաքի հյուպատոսական կորպուսի անդամներ, վիետնամցի և օտարերկրացի գործարարներ, Հոշիմինում բնակվող հայեր և լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը և Հոշիմին քաղաքի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Չան Ֆուոկ Անը: Նրանք նախ շնորհավորել են Գրեգորի Օհաննեսյանին նշանակման կապակցությամբ:

Այնուհետև անդրադարձել են Հայաստանի և Վիետնամի միջև ընթացիկ հարաբերություններին և ապագայում համագործակցության զարգացմանը: Ելույթ ունեցողներն ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության երկարամյա պատմությունը, որն ընդգրկում է մի շարք ոլորտներ, ներառյալ առևտրատնտեսական, ներդրումային և զբոսաշրջային:

Այնուհետև ելույթով հանդես է եկել Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Գրեգորի Օհաննեսյանը։ Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանին և ՀՀ դեսպանության անձնակազմին Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի նշանակման հարցում իր թեկնածությանն աջակցություն ցուցաբերելու համար։

Նա ընդգծել է երկու երկրների միջև առկա կապերի հետագա ամրապնդումը և համագործակցության նոր ուղիների ձևավորման կարևորությունը: Գրեգորի Օհաննեսյանը նշել է համատեղ նպատակները և փոխադարձ հարգանքը՝ որպես հիմնական շարժիչ ուժեր՝ երկկողմ հարաբերությունների ավելի մեծ բարձունքների առաջ մղելու համար:

ՀՀ պատվավոր հյուպատոսը նաև հավելել է, որ Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացումը կխթանի հաղորդակցության դյուրացումը, մշակութային փոխանակումը և Հայաստանի և Վիետնամի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վիետնամի գրեթե բոլոր և այլ օտարերկրյա պետությունների խոշոր ընկերությունների կենտրոնակայանները և ներկայացուցչությունները հիմնականում տեղակայված են Հոշիմին քաղաքում:

Օհաննեսյանը նշել է նաև, որ Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացումը Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերություններում նոր էջ է բացում՝ լի լավատեսությամբ և ապագայի վերաբերյալ երկու ժողովուրդների ընդհանուր տեսլականով:

Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել է ընդունելությունը, որտեղ ներկայացված էին հայկական խոհանոցը, ինչպես նաև Վիետնամ ներկրվող հայկական «Արարատ» կոնյակներն ու «Ջերմուկ» հանքային ջուրը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան