Համաշխարհային բանկը դեկտեմբերի 14-ին հայտարարեց 1,34 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսական օգնության մասին՝ Ուկրաինայում կարևոր պետական ծառայությունների մատուցումն ապահովելու համար: Այս մասին ասվում է բանկի հաղորդագրության մեջ։
Ֆինանսավորման փաթեթը բաղկացած է Համաշխարհային բանկի 1,086 միլիարդ դոլարի վարկից, որը տրամադրվում է ADVANCE Ukraine Trust Fund-ի վարկերով և աջակցվում Ճապոնիայի կառավարության կողմից:














