Լրահոս 24/7
15.12.2023

Հայաստանը պատրաստ է ուժեղացնել ջանքերը՝ արդյունավետորեն հակազդելու կոռուպցիային

Հայաստանը պատրաստ է ուժեղացնել ջանքերը՝ արդյունավետորեն հակազդելու կոռուպցիային

Դեկտեմբերի 11-ից 15-ն ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում ընթանում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 10-րդ նստաշրջանը (COSP 10), որտեղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդես է եկել ազգային ելույթով՝ որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները:

Նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է համակողմանի, համընդհանուր մոտեցում և իր մեջ ներառում է իրավական ու հասարակական բոլոր ոլորտները, Սասուն Խաչատրյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը մուտք է գործել նոր՝ ավելի թիրախային փուլ կոռուպցիայի դեմ պայքարում, որն արտացոլված է ինչպես ՀՀ կառավարության ծրագրերում, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից 2019 թվականին ընդունված հակակոռուպցիոն ռազմավարությունում: Դրանով նախատեսված միջոցառումների շրջանակում՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացված համակարգի բաղկացուցիչ մաս, 2021 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ-ում ստեղծվել և գործում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Կոմիտեի նախագահն անդրադարձել է այսօր կոռուպցիայի դեմ պայքարում առկա մի շարք մարտահրավերներին, ինչպիսիք են անդրազգային կոռուպցիան, այդ թվում՝ օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների կողմից կատարվող կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, ներպետական սահմաններից դուրս ապօրինի գույքի և ակտիվների շարժը: Ըստ Սասուն Խաչատրյանի՝ Հայաստանն ընդգծում է միջազգային համագործակցության կարևորությունը այս մարտահրավերներին դիմակայելու համար և կոչ անում միասնական, համընդհանուր գործողությունների:

Կրկին վերահաստատելով Հայաստանի հետևողականությունը Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի սկզբունքներին և նպատակներին՝ Կոմիտեի նախագահը նշել է, որ մեր երկիրը պատրաստ է ուժեղացնել համատեղ ջանքերը՝ արդյունավետորեն հակազդելու կոռուպցիային և այն կանխելու բոլոր մակարդակներում:

Լրահոս
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան