Լրահոս 24/7
16.12.2023

Մշակվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարությունը. ԲՏԱ փոխնախարար

Մշակվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարությունը. ԲՏԱ փոխնախարար

Դեկտեմբերի 14-15-ը Երևանում կայացել է «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը։

Միջոցառման շրջանակներում «Համաշխարհային առևտրի փոխակերպումը և միակցվածությունը թվային տեխնոլոգիաների միջոցով» թեմատիկ նիստին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Նախարարի առաջին տեղակալն իր ելույթում նշել է, որ տեխնոլոգիաների արագ փոփոխվող դարաշրջանում արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, թվայնացումը, ավտոմատացված համակարգերը կարևոր դերակատարություն ունեն և երկրների մրցունակության կարևոր նախադրյալներից են։

Գևորգ Մանթաշյանը ընդգծել է, որ այս ոլորտներում հետ չմնալու համար անհրաժեշտ է հզորացնել որակյալ կրթությունը, ապահովել հանրային ենթակառուցվածքների և էկոհամակարգերի պատշաճ զարգացում, որտեղ առանձնակի կարևոր է մատչելիության ու հասանելության միասնական մոդելը։

Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող քայլերին։

«ՀՀ կառավարության համար բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացումն առաջնահերթություն է՝ ապահովելու տնտեսության ներառական և կայուն զարգացումը։

Երկրի տեխնոլոգիական առաջընթացն ապահովելու նպատակով ներկայում մշակվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարությունը, որտեղ կամրագրվեն ռազմավարական զարգացման երկարաժամկետ ուղղությունները»,- ասել է Գևորգ Մանթաշյանը։

Նախարարի առաջին տեղակալը խոսել է նաև թվային էլեկտրոնային առևտրի համար նպաստավոր միջավայրի ձևավորման, այդ համատեքստում իրավական կարգավորումների և տվյալների պատշաճ պաշտպանության մասին։

Նա ընդգծել է միջազգային և տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ ամենօրյա մարտահրավերները միասնաբար հաղթահարելու համար։

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, որը ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից էր, մասնակցել է 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություն, որոնց թվում՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների, տարածաշրջանի և ՀՀ հարևան երկրների ներկայացուցիչներ:

Նշենք, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցավ նաև ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա-խաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերարագընթաց կապուղու (APIS) համակարգող կոմիտեի 7-րդ նիստը, որի շրջանակներում քննարկվեցին թվային աշխարհի գլոբալ միտումները, թվային զարգացման լավագույն փորձով փոխանակվելու հնարավորությունը, Հանձնաժողովի և Կոմիտեի անդամ պետությունների, տարածաշրջանային կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների միջև համագործակցության և գործընկերության ամրապնդումը:

Լրահոս
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան