Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ ինքը կորոնավիրուսի թեստ է անցել, և այն դրական արդյունք է տվել։
«COVID-19-ի ներկայիս թեստը դրական է: Փոքրաթիվ ախտանշանների դեպքում ես ակնկալում եմ մեղմ ընթացք», – գրել է Շոլցը X սոցիալական ցանցում:
Գործիչը հավելել է, որ ներկայումս մտադիր է աշխատել մեկուսացման մեջ: