Լրահոս 24/7
19.12.2023

Հանրապետության ավտոճանապարհներին կծավալվեն ժամանակավոր հենակետեր

Հանրապետության ավտոճանապարհներին կծավալվեն ժամանակավոր հենակետեր

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որն անցկացրել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։ Խորհրդակցությանն առցանց ձևաչափով մասնակցում էին տարածքային ստորաբաժանումերի ղեկավարները, ովքեր զեկուցել են ընթացիկ իրավիճակի և սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված՝ հանրապետության ավտոճանապարհների առավել դժվարանցանելի հատվածներում տարիներ շարունակ գրանցվում են մի շարք արտակարգ դեպքեր՝ արգելափակումներ, խցանումներ, պատահարներ, ՓԾ տնօրենը հանձնարարել է բոլոր մարզերում, ըստ անհրաժեշտության, նախանշված վայրերում ծավալել ժամանակավոր առաջնային օգնության հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով։

Ծառայության տնօրենը միաժամանակ կարգադրել է վերոնշյալ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար սերտ համագործակցել և ակտիվ աշխատանքներ իրականացնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների, մարզպետարանների, ճանապարհների շահագործման և շինարարական ընկերությունների հետ։

Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների պետերը ՓԾ տնօրենին զեկուցեցին, որ մարդկանց ժամանակավոր տեղակայման, ցուրտ եղանակին ջերմությամբ և տաք սննդով ապահովելու միջոցներով հագեցած առաջնային օգնության ժամանակավոր հենակետերը պատրաստ են անմիջապես ծավալվելու և անհրաժեշտության դեպքում շուրջօրյա հերթապահություն իրականացնելու:

Փրկարար ծառայության տնօրենը մարզային փրկարարական վարչությունների պետերին կարգադրել է անցնել ուժեղացված ծառայության․ անհրաժեշտության դեպքում բացի նախանշված հատվածներից՝ ավելացնել նոր շարժական հենակետեր, զինել ամենագնացներով և կրկնապատկել արձագանքող ուժերը՝ ավտոճանապարհների անցանելիությունն ապահովելու, բնակչությանն առավել օպերատիվորեն աջակցելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով՝ կարևորելով մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը։

Լրահոս
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան