Լրահոս 24/7
20.12.2023

ԱԱԾ տնօրենին, նրա տեղակալներին պաշտոնի կնշանակի և կազատի ՀՀ վարչապետը

ԱԱԾ տնօրենին, նրա տեղակալներին պաշտոնի կնշանակի և կազատի ՀՀ վարչապետը

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ ծառայության տնօրենը և տնօրենի տեղակալները ներկայիս կարգավորումների համաձայն` պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են նախագահի կողմից:

Անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի և պաշտոնից ազատի վարչապետը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը:

Ըստ նրա` այդպիսով, կապահովվի «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված պետական վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց ինչպես նշանակման և ազատման կարգի, այնպես էլ կարգավիճակի համապատասխանությունը հանրային ծառայության ընդհանուր տրամաբանությանը:

Նշվել է, որ նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները` զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք:

Ազգային անվտանգության ծառայության առաքելության, գործառույթների և նպատակների պատշաճ կյանքի կոչումն ապահովելու համար անհրաժեշտ է հստակեցնել նաև ԱԱԾ տնօրենի կողմից զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական իրավունքների կիրառման հնարավորությունը` համապատասխան լրացում կատարելով «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվել է` արդյոք նմանօրինակ փոփոխություններ կլինե՞ն նաև վարչապետին ենթակա մյուս կառույցներում:

Ի պատասխան նշվել է, որ առաջիկայում ամենայն հավանականությամբ կկատարվեն այդպիսի փոփոխություններ, քանի որ դա օրենքի պահանջ է:

Անդրադառնալով նախագծերի փաթեթի ընդունման հրատապությանը` Արմենուհի Հարությունյանը փաստել է, որ փոփոխությունների փաթեթի ընդունումը տարբեր պատճառներով քանիցս հետաձգվել է, և այս կարգավորումներն օրենսդրական անհրաժեշտություն են:

Մտքերի փոխանակությանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը փաստել է, որ մինչև այժմ չունենք սահմանապահ զորքերի հրամանատար:

Նա առաջարկել է վերականգնել նախկին կարգավորումը, երբ սահմանապահ զորքերի հրամանատարը համարվում էր նաև ԱԱԾ տնօրենի տեղակալ:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, իր անհամաձայնությունը հայտնելով այս առաջարկի առնչությամբ, փաստել է, որ, այպես կոչված, խառնաշփոթից խուսափելու համար ուժային կառույցներում պետք է հստակ սահմանվեն աստիճանակարգերը, իսկ կոչումները պետք է լինեն հստակեցված` իրենց ֆունկցիոնալության առումով և բաշխվածության տեսանկյունից:

Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարևորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Համակողմանի քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Դեկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում նախագծերի փաթեթը կքննարկվի 24-ժամյա ընթացակարգով:

Լրահոս
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան