Լրահոս 24/7
20.12.2023

Վարչապետը մասնակցել է ԳԱԱ նիստին

Վարչապետը մասնակցել է ԳԱԱ նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատորյանի հետ Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին:

Հոբլյանական նիստին մասնակցել են նաև Ազգային ժողովի, կառավարության անդամներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, պատվիրակություններ՝ Մոլդովայի, Հունաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Իրանի գիտությունների ակադեմիաներից, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից (Դուբնա, ՌԴ)։

Զեկույցով նախ հանդես է եկել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Օրենսդիր, գործադիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ,

Հարգելի ակադեմիկոսներ, դոկտորներ,

Գիտությունների ազգային ակադեմիայի հարգելի նախագահ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 80- ամյակի առիթով:Մենք այս դահլիճում բազմիցս առիթներ ունեցել ենք խոսելու Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փառահեղ ժառանգության մասին, և ուզում եմ ընդգծել, որ մենք դա դիտարկում ենք ոչ թե որպես արձանագրում, այլ ապագայի մեջ ռազմավարական ներդրում անելու անհրաժեշտ կարևոր և ռազմավարական ակտիվ:

Ես ներողություն եմ խնդրում մի փոքր անձնական դրվագ այս քննարկում ներմուծելու համար, բայց շատ եմ սիրում ազատ ժամանակը տրամադրել գիտության ոլորտի նորությունների, նվաճումների մասին տեղեկություններ ստանալուն, ֆիլմեր դիտելուն՝ բնականաբար հեղինակավոր գիտական ալիքներում, հարթակներում:

Եվ ամեն անգամ հաճելի զարմանքով և հպարտությամբ եմ արձանագրում, որ հենց այսօր՝ Հայաստանում գործող բազմաթիվ գիտնականներ գիտական նորագույն նվաճումների գործում ունեն շատ կոնկրետ ներդրում միջազգային գիտական թիմերի կազմերում:Եվ ինքս ինձ համար արձանագրել եմ, բայց այժմ առաջին անգամ եմ բարձրաձայն այս թեմային անդրադառնում. սա, իմ կարծիքով, բավարար չափով չենք լուսաբանում:

Երբեմն, ես իմանում եմ նորություններ, որոնք եթե այդ միջազգային յութուբյան ալիքները չդիտեի, վստահ չեմ, որ այդ նվաճումների և դրանցում ՀՀ-ում աշխատող գիտնականների ներդրման մասին կիմանայի: Կարծում եմ, որ սա շատ կարևոր հարց է:Իհարկե, նաև ուզում եմ ընդգծել և խոստովանել, որ մենք այս հարցում, երբեմն, ծայրահեղությունից ծայրահեղություն ենք հասնում: Եվ լուսաբանումների մեջ չպետք է չափազանցությունների մեջ ընկնենք՝ ոչ պոզիտիվ, ոչ նեգատիվ առումով:

Երբ պոզիտիվ առումով չափազանցությունների մեջ ենք ընկնում, մի շարք գիտնականներ իրենց թերագնահատված են զգում՝ մտածելով, որ մեր կենտրոնացումն այնտեղ չէ, որտեղ պետք է լինի, իսկ ահա, երբ բավարար ուշադրություն չենք դարձնում՝ պարզվում է, որ կան բազմաթիվ գիտնականներ, որոնց մեր հանրությունը պետք է ճանաչի՝ իմանալով, թե ինչ ժամանակակից և շրջադարձային նվաճումների հետ գործ ունեն մեր գիտնակաները

Նաև այս գործոնն է դերակատարում ունեցել, որ մենք 2019 թ.-ից շարունակաբար ավելացնում ենք գիտության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությունում: 2023 թ.-ին, օրինակ՝ 2018 թ. համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 151 տոկոսով, շուրջ 2,5 անգամ: 2024 թ.-ին արդեն գիտության ֆինանսավորումն ընդունված բյուջեով կավելանա 181 տոկոսով:

Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում ընդգծել այն ծրագիրը, որը վերաբերում է գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձի բարձրացմանը, որը մեկնարկել է 2022 թ.-ի հունվարի 1-ից և շարունակվելու է մինչև 2026 թ.: Կարծում եմ՝ այս տոնական առիթով արժե, որ տող առ տող այդ տեղեկատվությամբ կիսվեմ, որովհետև, օրինակ՝ 2023 թ.-ին լաբորանտ, ճարտարագետի աշխատավարձը 2018 թ.-ի համեմատ արդեն իսկ ավելացել է 63 տոկոսով, աշխատավարձի աճը կշարունակվի և արդեն 2024 թ. կավելանա 78 տոկոսով:

Ավագ լաբորանտի և ավագ ճարտարագետի աշխատավարձը 2023 թ.-ին 2018թ.-ի համեմատ ավելացել է 71 տոկոսով, 2024 թ.-ին աճը կկազմի 105 տոկոս: Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին բարձրացել է՝ 2018 թ.-ի համեմատ 75 տոկոսով, 2024 թ.-ին արդեն աճը կլինի 110 տոկոս: Գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին ավելացել է 121 տոկոսով, 2024 թվականին աճը կկազմի 154 տոկոս: Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին 2018 թ.-ի համեմատ ավելացել է 152 տոկոսով, իսկ 2024-ին կավելանա 203 տոկոսով:

Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին 2018 թ.-ի համեմատ աճել է 206 տոկոսով, 2024 թվականին աճը կկազմի 267 տոկոս։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին 2018-ի համեմատ աճել է 2026 տոկոսով, մյուս տարի` 2024 թ.-ին արդեն ընդունված բյուջեով աճը կկազմի 262 տոկոս։ Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 2023 թ.-ին 2018-ի համեմատ ավելացել է 117 տոկոսով, 2024 թ.-ին աճը կկազմի 171 տոկոս։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 2023 թ.-ին 2018-ի համեմատ աճել է 183 տոկոսով, 2024 թ.-ին աճը կկազմի 218 տոկոս։ Այսինքն` հունվարի 1-ից, և այս գործընթացը կշարունակվի մինչև 2026 թվականը»։

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության և աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների կարևոր մրցանակներից մեկն է: Այն շնորհվում է որևէ երկրի և ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին: Մրցանակը շնորհվում է 2010 թվականից ի վեր յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ

Լրահոս
Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան
23:09
Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան
Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին
19:48
Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին
Դինամիկ կապ կա իշխանությունների ու հասարակության հետ. Կարապետյան
18:34
Դինամիկ կապ կա իշխանությունների ու հասարակության հետ. Կարապետյան
Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան
16:29
Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ
14:57
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ
Ուզում են հայ և հաղթանակ բառերն իրարից հեռացնել. Նարեկ Կարապետյան
12:48
Ուզում են հայ և հաղթանակ բառերն իրարից հեռացնել. Նարեկ Կարապետյան
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
12:03
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
11:18
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել
10:35
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել
«Բոլորին դեմ եմ»-ը «ցեխ շպրտելով» է սկսել քարոզարշավը
17:08
«Բոլորին դեմ եմ»-ը «ցեխ շպրտելով» է սկսել քարոզարշավը
Հայաստանում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել. Խաչատուրյան
16:53
Հայաստանում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել. Խաչատուրյան
Ով մտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քիթ ու մռութը ջարդվելու է. Նիկոլ Փաշինյան
16:38
Ով մտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քիթ ու մռութը ջարդվելու է. Նիկոլ Փաշինյան
Մեզ վախեցնում են 300 հազար ադրբեջանցի փախստականի վերադարձով. Փաշինյան
16:12
Մեզ վախեցնում են 300 հազար ադրբեջանցի փախստականի վերադարձով. Փաշինյան
Թեհրանի համբերությունը անսահման չէ. Արաղչի
15:50
Թեհրանի համբերությունը անսահման չէ. Արաղչի
«Բազմագլուխ Պուտինները մի շտաբով են աշխատում»․ Արման Բաբաջանյան
15:21
«Բազմագլուխ Պուտինները մի շտաբով են աշխատում»․ Արման Բաբաջանյան