ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ առաջնորդ Իսմայիլ Հանիան այսօր առավոտյան ժամանել է Կահիրե՝ բանակցելու եգիպտացի պաշտոնյաների հետ Գազայի պատերազմի վերջին իրադարձությունների և այլ հարցերի վերաբերյալ:
ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած աղբյուրը երեկ AFP-ին հայտնել է, որ բանակցությունները կենտրոնանալու են Գազայում հնարավոր հրադադարի և Իսրայելի հետ գերիների փոխանակման գործարքի վրա:













