Լրահոս 24/7
21.12.2023

ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են ՀՕՖ «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ

ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են ՀՕՖ «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիչիսը դեկտեմբերի 18-ին այց են իրականացրել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ:

Նպատակն էր ծանոթանալ կենտրոնում երեխաներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող ծառայություններին: Այցին մասնակցել են նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Պաշտպանի աշխատակազմի և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչները:

ՀՕՖ-ի Երեխաների պաշտպանության կենտրոնում բռնի տեղահանված երեխաների ծնողները հյուրերի հետ մասնակցել են նաև քննարկման, ներկայացրել են իրենց իրավունքների հետ կապված հարցեր:

Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների առնչությամբ Պաշտպանի հաստատությունն անընդհատ աշխատանքներ է իրականացնում: Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ առաջին իսկ օրվանից անձամբ է ակտիվ ներգրավվել այդ աշխատանքներում:

«Բռնի տեղահանված անձանց, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանությունն իմ անմիջական ուշադրության ներքո է: Աշխատանքներում ներգրավվել եմ առաջին իսկ օրվանից. աշխատակազմի հետ այցելել եմ Գորիս, Կոռնիձոր և Վայք, աշխատել ենք նաև գիշերային ժամերին։ Այժմ էլ շարունակաբար այցեր ենք իրականացնում բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան վստահեցնում եմ, որ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուրի իրավունքների պատշաճ իրացմանը», – ասել է Անահիտ Մանասյանը:

Կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի ուղեկցությամբ Պաշտպանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնյան շրջել են նաև հաստատության տարածքով և ծանոթացել երեխաների առօրյային: Ներկայացվել է նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող Բարնհաուս մոդելի կիրառման գործընթացը:

Մարդու իրավունքների պաշտպանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենը և Երեխաների պաշտպանության կենտրոնի ղեկավարը պայմանավորվել են երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ էլ ավելի խորացնել համագործակցությունը:

Լրահոս
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին