Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, ոլորտային առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև նախատեսվող բարեփոխումներին։
Զեկուցվել է ժողովրդագրության և կենսաթոշակային ապահովության ոլորտներում կատարված աշխատանքները։
Ներկայացվել են կենսաթոշակի և նպաստների անկանխիկ վճարման, ծնելիության աճի խթանման, բնակարանային ապահովման և մի շարք այլ ուղղություններով՝ ԱՍՀ նախարարության կողմից կատարված աշխատանքները։
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման գործընթացում տեղ գտած փոփոխությունների հետ կապված կարևորվել է ծնելիության խրախուսմանն ուղղված միջոցառումների դերը։
Վարչապետին ներկայացվել է նաև 1-ին և 3-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման առավել մեծ երաշխիքների սահմանման տեսլականը և ընդգծվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագրի շրջանակում առավել հասցեական մոտեցումների սահմանման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % ծրագրի ընթացքին՝ պատասխանատուները նշել են, որ ծրագրի մեկնարկին հաջորդող՝ 2022 թ․ հուլիս ամսվա տվյալների համաձայն՝ միջոցառման շահառուների թիվը եղել է 16903, անկանխիկ շրջանառության ծավալը (ամսական)՝ 0,52 մլրդ դրամ, իսկ կենսաթոշակը կամ նպաստը քարտով ստացել է 390000 քաղաքացի։
2023 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրի շահառուների թիվն աճել է 973 %-ով՝ հասնելով 164879-ի, անկանխիկ շրջանառության ծավալը (ամսական) հասել է 6,97 մլրդի՝ գրանցելով 1,340 % աճ, իսկ կենսաթոշակը կամ նպաստը քարտով ստացողների թիվը դարձել է 515000՝ աճելով 32 %-ով։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է թոշակառուներին իրազեկել այս ուղղությամբ իրականացված փոփոխությունների մասին. «Նախկինում ասում էինք՝ ծրագրին մասնակցում են 4-5 բանկ, փոխեք բանկը և այլն:
Այժմ կապ չունի, բոլոր բանկերի դեպքում թոշակառուների անկանխիկ ծախսերի 10 տոկոսը վերադարձ է արվում: Դիմում եմ մեր սիրելի թոշակառուներին, հատկապես գյուղացիական վայրերում, որտեղ խանութները հրաժարվում են անկանխիկ վճարումներ ստանալ՝ պետք է բարձրաձայնել այդ մասին Պետական եկամուտների կոմիտե»:
Անդրադառնալով սոցիալական աջակցության ոլորտում իրականացված աշխատանքներին, մանրամասներ են ներկայացվել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման գործընթացի, ինչպես նաև սոցիալական բնակարանաշինությանն ուղղված ծրագրերի, դրանց լավարկման հեռանկարների վերաբերյալ։
Նոր համակարգը հնարավորություն կտա օգնել ծայրահեղ աղքատ ընտանիքներին հաղթահարելու ծայրահեղ աղքատությունը, ձեռք բերելու զբաղվածություն։
Պետությունն անհրաժեշտ ջանքեր կգործադրի անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ձեռք բերել աշխատանք և բարելավել ընտանիքի կենսապայմանները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին առաջնորդի դեր է ստանձնում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել…
Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…
NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կըդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, որի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…