Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 20,400-ը, տուժել է ավելի քան 54 հազար մարդ: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։
«Հոկտեմբերի 7- ից իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 20 424-ի, վիրավորվել է 54 036-ը», – ասված է գերատեսչության Telegram-ալիքում տարածված հայտարարության մեջ: