Լրահոս 24/7
25.12.2023

Պանիրում «Ֆետա» անվան օգտագործման առթիվ վարույթ է հարուցվել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ թվով 7 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ հարուցել է վարույթներ:

Վարույթների հարուցման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ արձանագրված ապրանքներն առերևույթ չեն հանդիսանում Հունաստանի արտադրանք։

Մասնավորապես, Եվրոպական միության աշխարհագրական նշումների գրանցման գործակալության կայքի (հղումը՝ https://ec.europa.eu/…/eambros…/api/v1/attachments/73143) համաձայն․ ««Ֆետա»-ն սեղանի սպիտակ պանիր է, որն արտադրվում է ավանդական եղանանակների պահպանմամբ, պահվում է աղաջրում, պատրաստվում է բացառապես ոչխարի կաթից կամ ոչխարի և այծի կաթի խառնուրդից, ընդ որում՝ այծի կաթի չափաբաժինը չպետք է գերազանցի կաթի նետտո քաշի 30 տոկոսը։

Բացի այդ, ֆետան պետք է արտադրվի հստակորեն սահմանված աշխարհագրական տարածքում, որը ներառում է Մակեդոնիան, Թեսալիան, Թրակիան, Հունաստանի մայրցամաքային կենտրոնական հատվածները, Պելոպոնեսը, Լեսվոսի պրեֆեկտուրան, ընդ որում՝ կաթը, որն օգտագործում են ֆետայի պատրաստման համար, ստացվում է վերոնշյալ տարածքներում ավանդաբար բնակեցված ոչխարների և այծերի հատուկ ցեղատեսակներից, որոնք ամբողջովին հարմարված են նշված տարածքներում և սնվում են բացառապես այդ տարածքների բուսականությամբ»։

Իսկ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ «Ֆետա» բառը «պանիր» ապրանքատեսակի համար ենթակա է պահպանման որպես ծագման տեղանուն։

Լրահոս
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06

Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51

Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25

ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06

Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53

Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29

Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14

Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13

Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50

Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37

Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27

Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07

ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43