Լրահոս 24/7

Արթիկ համայնքում իրականացվում են շուրջ 600 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր

2023 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքում, ըստ պայմանագրային արժեքի, իրականացվել/իրականացվում են 602․9 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, գումարի 64,4 տոկոսը ՀՀ կառավարության ներդրումն է։

Մասնավորապես՝

Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Իսահակյան թիվ 60 հասցեում գտնվող թիվ 1 և Լեռնակերտ բնակավայրի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգում (75% ՀՀ կառավարության և 25% համայնքի համաֆինանսավորմամբ, շինարարական աշխատանքները ավարտվել են 2023 թվականին)։200 երեխաների համար հնարավորություն է ստեղծվել «Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հաճախելու մանկապարտեզ։

Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի թվով 15 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում (45% ՀՀ կառավարության և 35% համայնքի համաֆինանսավորմամբ, շինարարական աշխատանքները ավարտվել են 2023 թվականին)։

3050 շահառու օգտվել են «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառում» սուբվենցիոն ծրագրից, որի շրջանակներում հիմնանորոգվել է 21 բազմաբնակարան շենքերի 8495 քմ մակերեսով տանիք։

Արթիկ համայնքի Լեռնակերտ, Գեղանիստ, Հոռոմ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ և Հայրենյաց բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում (60% ՀՀ կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ, շինարարական աշխատանքները կավարտվեն 2024 թվականի ընթացքում)։

266 տնային տնտեսություն ուղղակի շահառուներ են հանդիսանում «Բնակավայրերի գազաֆիկացում» սուբվենցիոն ծրագրից, որի շրջանակներում կառուցվել է 9,9 կմ բնական գազի ներքին ցանց։

2023 թվականի ընթացքում ավարտվել են Արթիկ համայնքի 2022թ․ հավանության արժանացած հետևյալ ծրագրերը․

Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ բնակավայրերի ճանապարհների տուֆ քարով սալապատում 174․9 մլն դրամ արժեքով (60% ՀՀ կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ)։

«Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, սալարկմամբ, խճապատմամբ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում սալապատվել է 4,6 կմ երկարությամբ ճանապարհ։

Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Տուֆագործների և Թամանյան փողոցների ասֆալտապատում և Շիրակացի փողոցի մայթի կառուցում 116․3 մլն դրամ արժեքով (45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։

«Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է 1273 մ երկարությամբ ճանապարհ։

Արթիկ համայնքի Արթիկ, Հայկասար, Հայրենյաց, Պեմզաշեն, Սարատակ, Վարդաքար, Արևշատ, Հովտաշեն, Տուֆաշեն և Գետափ բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի ընդլայնում 71.2 մլն դրամ արժեքով (55% ՀՀ կառավարության և 45% համայնքի համաֆինանսավորմամբ)։

«Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 10 բնակավայրերում տեղադրվել է 350 հենասյուն՝ լեդ լուսատուներով, 12,2 կմ երկարությամբ։

Արթիկ բնակավայրի թվով 6 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում 69․9 մլն դրամ արժեքով (45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։

Արթիկ համայնքի Սպանդարյան և Նոր Կյանք բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում 111.8 մլն դրամ արժեքով (65% ՀՀ կառավարության և 35% համայնքի համաֆինանսավորմամբ)։

683 տնային տնտեսություն օգտվել են «Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրից, կառուցվել է 2,8 կմ ոռոգման ցանց, ոռոգվող տարածքը 65 հա է։2024 թվականի ընթացքում ավարտվելու են 2021-2022թթ․ հավանության արժանացած Արթիկ համայնքի հետևյալ ծրագրերը․

Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի կենտրոնական հրապարակի և հարակից 6 փողոցների բարեկարգում՝ ասֆալտապատման միջոցով 254.5 մլն դրամ արժեքով (45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։

ՀՀ Շիրակի մարզի Փանիկ համայնքի մշակույթի տան հիմնանորոգում 165․6 մլն դրամ արժեքով (45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։

«Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/վերանորոգում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է 624 քմ մակերեսով մշակութային տունը։

Թիվ 1

Recent Posts

Գյումրու դրամատիկական թատրոնում բացվել 159-րդ թատերաշրջանը

Գյումրու դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 28-ին բացել է իր 159-րդ թատերաշրջանը։Թատերաշրջանի բացումը ազդարարվել է Նոել Քոուարդի…

5 mins ago

Պուտինը դիմել է ռուսաստանցիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանին միանալու երկրորդ տարեդարձի կապակցությամբ…

24 mins ago

Նախատեսվում է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. նոր նախագիծ

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ,…

30 mins ago

Հայաստանում բացվել է Իրանի առևտրի կենտրոնը

Երևանում այսօր բացվել է Իրանի առևտրի կենտրոնը։ Այնտեղ ներկայացված են իրանական շուկայի խոշորագույն արտադրողները նավթի,…

32 mins ago

«Հաղթանակի դեպքում դեմոկրատները կոչնչացնեն սահմանադրությունը». Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը վստահ է, որ հաղթանակի դեպքում դեմոկրատները կոչնչացնեն սահմանադրությունը. «Եվ նրանք (դեմոկրատները)…

36 mins ago

Անդրադարձել են Իրանի Չաբահար նավահանգստում ՀՀ մասնակցության հնարավորությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԻԻՀ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար…

54 mins ago