ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 26-ին կհանդիպի «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ, ինչպես նաև խորհրդակցություն կանցկացնի Սանկտ Պետերբուրգի ագլոմերացիայի զարգացման վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։













