Լրահոս 24/7

Անի համայնքում իրականացվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր

2023 թվականին ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքում, ըստ գնահարցման, մատակարարվել/մատակարարվում են 104․4 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, գումարի 60 տոկոսը ՀՀ կառավարության ներդրումն է։

Մասնավորապես՝

Անի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկաների ձեռքբերում (60% ՀՀ կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ, տեխնիկայի մի մասը կմատակարարվի 2024 թվականի ընթացքում)։

«Մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք է մեկ բերվել էքսկավատոր բեռնիչ։

2023 թվականի ընթացքում ավարտվել են Անի համայնքի 2022թ․ հավանության արժանացած հետևյալ ծրագրերը․

Անի համայնքի Լանջիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում 154․2 մլն դրամ արժեքով (65% ՀՀ կառավարության, 15% համայնքի և 20% այլ ներդրողների համաֆինանսավորմամբ)։

953 շահառուներ օգտվելու են «Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրից, կառուցվել է 11,3 կմ խմելու ջրագիծ։

2024 թվականի ընթացքում նախատեսվում են ավարտել 2022թ․ հավանության արժանացած Անի համայնքի հետևյալ ծրագրերը․

Անի համայնքի սահմանամերձ Աղին և Սարակապ բն․ խմելու ջրի համար խորքային հորի հորատում և պոմպի տեղադրում 76 մլն դրամ արժեքով (70% ՀՀ կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ)։

1172 շահառուներ օգտվելու են «Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրից, կառուցվել է 2,2 կմ խմելու ջրագիծ։

Անի համայնքի Շիրակավան բնակավայրի տնամերձ հողամասերի ոռոգման փակ համակարգի կառուցում 128․3 մլն դրամ արժեքով (70% ՀՀ կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ)։

215 տնտեսություն օգտվելու են «Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրից, կառուցվել է 4,57 կմ ոռոգման ցանց, ոռոգվող տարածք 59,4 հա։

Անի համայնքի Բագրավան բնակավայրի մանկապարտեզի շենքի նորոգում 137․6 մլն դրամ արժեքով (80% ՀՀ կառավարության և 20% համայնքի համաֆինանսավորմամբ)։60 երեխաների համար հնարավորություն է ստեղծվելու «Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջան։

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

6 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

6 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

6 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

6 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

7 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

7 hours ago