Լրահոս 24/7
28.12.2023

Թոշակառուներն ու նպաստառուները անկանխիկ առևտրի դեպքում 10 տոկոս հետվճարը կստանան Կառավարությունից

Թոշակառուներն ու նպաստառուները անկանխիկ առևտրի դեպքում 10 տոկոս հետվճարը կստանան Կառավարությունից

Անցյալ տարվանից մենք կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգ ընդունեցինք, և այդ համակարգի ներդրման պահից կենսաթոշակից արվող անկանխիկ առևտրից հետվճար էր իրականացվում թոշակառուներին:

Այդ որոշումը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա ներկայացրեց դրան առնչվող ևս մեկ որոշում, որն ընդգրկված է Կառավարության՝ դեկտեմբերի 28-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում:

«2023 թվականի նոյեմբերի տվյալների համաձայն՝ նախորդ տարվա հուլիսից, այսինքն՝ (նախկին որոշման) ներդրման պահից մինչև այս պահը, 62 միլիարդ դրամի անկանխիկ առևտուր են իրականացրել կենսաթոշակառուները, ընդ որում՝ ներդրման պահից մինչև օրս 5,2 միլիարդ դրամ վերադարձվել է կենսաթոշակառուներին:

Մենք ամեն ամսվա հետ տեսնում ենք, որ անկանխիկ առևտրի ծավալները մեծանում են:Այսօրվա որոշման էությունը հետևյալն է, որ նախկինում 5 տոկոսը վճարում էին բանկերը, 5 տոկոսը վճարում էր Կառավարությունը, և, ըստ էության, այս համակարգից օգտվում էին այն կենսաթոշակառուները, որոնց սպասարկող բանկերը միացել էին համակարգին»,- ասաց վարչապետը տեղեկացրեց, որ քննարկման արդյունքում եկել են այն որոշման, որ հունվարի 1-ից 10 տոկոսը կվճարվի պետական բյուջեից:

«Սա մեզ հնարավորություն կտա, որ թոշակառուներին բանկից բանկ չուղարկենք, ասենք՝ եթե այս բանկը չի մասնակցում, գնացեք, ուրիշ բանկի հետ աշխատեք:Իհարկե, անհասկանալի է նաև այն բանկերի գործելակերպը, որոնք չմիացան կամ ուշ միացան, բայց դա առանձին թեմա է, և մենք այդ խնդիրներին առանձին կանդրադառնանք:

Այս պահին հետևյալ արձանագրումն եմ ուզում անել. հունվարի 1-ից ամբողջը վճարելու է պետական բյուջեն, նպաստառուներինը՝ նույնպես, այսինքն՝ բոլոր թոշակառուները և նպաստառուներն անկանխիկ առևտրի դեպքում հետվճար ստանալու են»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ իր հանձնարարականներից մեկով պետք է հանրապետության տարբեր բնակավայրերում տեղադրվեին պոստտերմինալներ, ապա արձանագրեց, որ արդեն իսկ 1000 պոստտերմինալ է տեղադրվել, բայց դրանցով գործարք չի արվել:

Վարչապետի մյուս արձանագրումն այն էր, որ միայն այս տարվա նոյեմբերին 7 միլիարդ դրամի անկանխիկ առևտուր է եղել, բայց, մյուս կողմից, ավելի քան 500 հազար անկանխիկ թոշակ ստացող քաղաքացիներից 164-165 հազարն է այս պահին մասնակցում գործընթացին, մեծամասնությունը ինչ-որ պատճառով չի մասնակցում:

Ուստի վարչապետը մտահոգություն հայտնեց, որ որոշման մասով հանրային իրազեկման խնդիր կա, ապա հանձնարարեց ԱՍՀ նախարարին զբաղվել հարցով:

Նարեկ Մկրտչյանը խոստացավ հունվարից զբաղվել իրազեկմամբ, Փաշինյանը հանձնարարեց՝ այսօրվանից սկսել:

Լրահոս
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ