Բյուրեղավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից, սակայն, չմանրամասնեցին, թե ինչի հիման վրա է վարույթը նախաձեռնվել:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարույթը նախաձեռնվել է Բալասյանի կողմից յուրացումների և ֆինանսական չարաշահումների հիմքով:














