Սեյրան Օհանյանի հրամանով 15 տարի առաջ օտարված «Երասխ 2» զորամասի հողամասը ամրացվեց պետությանը։ Այս մասին տեղեկացանք կառավարության այսօրվա նիստից։
Խոսքը Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի` 2005 թ. որոշումներով անհատույց օգտագործման իրավունքներով ՊՆ–ին տրամադրված հատուկ նշանակության հողամասի մասին է։ Այն ունեցել է զորամասի կարգավիճակ` «Երասխ 1» և «Երասխ 2» զորամասերը։ «Երասխ 1»-ի գործը դեռևս դատաքննության փուլում է։














